Փոփոխություններ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրում
2026-07-20

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամաբ՝ բարելավվել են ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծրագրում։ 

Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրով տնտեսավարողներին տրամադրվում են հետևյալ ոլորտներում օգտագործվող սարքավորումներ՝

  • անասնաբուծություն՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն, խխունջաբուծություն,
  • բուսաբուծություն ՝ ջերմատնային տնտեսություն,
  • սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ և կաթ տեղափոխող իզոթերմիկ ցիստերներ,
  • թարմ պտուղբանջարեղենի և հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
  • սպանդանոցային տնտեսություն, շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսեղիքի տեղափոխման տրանսպորտային միջոցներ,
  • ագրովերամշակող արդյունաբերություն,
  • ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ:

Փոփոխությունների համաձայն՝ ՖԿ-ի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների հիման վրա ծրագրի պահանջներին համապատասխան կառուցված ջերմատան և 2026 թվականի ընթացքում գյուղատնտեսական արտադրանք իրացրած շահառուի դիմումի հիման վրա լիզինգի պայմանագրի մինչև 5 տարի ներառյալ մարման ժամկետը երկարաձգվում է 6 ամիս ժամկետով և տրամադրվում է լիզինգի հիմնական գումարի մարման և տոկոսադրույքի համար լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ: Սահմանված արտոնությունից օգտվելու նպատակով շահառուն մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը դիմում է ՖԿ-ին՝ կից ներկայացնելով 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուների համար) կամ հայտարարագիր (ֆիզիկական անձ հանդիսացող շահառուների համար)։

Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» էջում։

 

Տարածել