Աջակցության նոր ծրագիր ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանողներին
2026-06-18

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամ գործարկվել է ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագիրը։ 

Միջոցառման շրջանակներում 2026 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանում իրականացրած ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին կամ ֆիզիկական անձանց արտահանված արտադրանքի համար տրամադրվում է փոխհատուցում հետևյալ չափերով՝

  • ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ. 
  • սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ. 
  • կեռասի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 400 դրամ. 
  • շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ. 
  • շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ. 
  • շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար 150 դրամ:

Ծրագրի դիմելու կարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «ՀՀ տարածքից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման աջակցության ծրագիր» էջում։ 

Տարածել