Փոփոխություններ սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետաջակցության ծրագրում
2026-04-07

News Photo

Բարելավվել են Կառավարության կողմից գործարակված սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում։

Նոր պայմանների համաձայն՝ ծրագիրը գործում է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ սահմանամերձ գյուղական բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով շինարարության թույլտվություն ստացած կամ այդ նույն նպատակով 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում հողամաս ձեռք բերած (ամուսիններից առնվազն մեկի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացրած) շահառուների համար։

Ծրագիրը գործում է հետևյալ բնակավայրերի համար՝

  1. Տավուշի մարզի Այգեձոր (մինչև 32), Այգեպար (մինչև 17), Արծվաբերդ (մինչև 41), Մովսես (մինչև 49), Չինարի (մինչև 24), Չորաթան (մինչև 13), Պառավաքար (մինչև 17), Վերին կարմիր աղբյուր (մինչև 34), Բարեկամավան (մինչև 10), Ոսկեվան (մինչև 21), Ազատամուտ (մինչև 79), Կայան (մինչև 10), Վազաշեն (մինչև 14),
    Սյունիքի մարզի Բարձրավան (մինչև 10), Խնձորեսկ (մինչև 12), Շուռնուխ (մինչև 10), Որոտան (մինչև 10), Բարգուշատ (մինչև 10), Գեղանուշ (մինչև 10), Գոմարան (մինչև 10), Դավիթ Բեկ (մինչև 16), Դիցմայրի (մինչև 10), Եղվարդ (մինչև 10), Խդրանց (մինչև 10), Ծավ (մինչև 10), Կաղնուտ (մինչև 10), Ճակատեն (մինչև 10), Ներքին Հանդ (մինչև 10), Շիկահող (մինչև 10), Սզնակ (մինչև 10), Սյունիք (մինչև 10), Սրաշեն (մինչև 10), Վարդավանք (մինչև 10), Ուժանիս (մինչև 10), Խոտ (մինչև 10), Արավուս (մինչև 10), Խնածախ (մինչև 19), Խոզնավար (մինչև 10), Կոռնիձոր (մինչև 19), Վաղատուր (մինչև 10), Տեղ (մինչև 25), Քարաշեն (մինչև 10),
    Արարատի մարզի Տիգրանաշեն (մինչև 10),
    Գեղարքունիքի մարզի Վահան (մինչև 21), Ներքին Շորժա (մինչև 10), Նորաբակ (մինչև 10), Վերին Շորժա (մինչև 10), Վայոց ձորի մարզի Բարձրունի (մինչև 10), Խնձորուտ (մինչև 11) բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուներ։
    Ընդ որում, այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի, ծրագրի շահառուները (ամուսիններից առնվազն մեկը) ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում պետք է հաշվառված լինեն տվյալ բնակավայրում.
  2. Արագածոտնի մարզի Լուսակն (մինչև 13), Հացաշեն (մինչև 10), Սորիկ (մինչև 10),
    Գեղարքունիքի մարզի Ավազան (մինչև 10), Արփունք (մինչև 10), Լեռնահովիտ (մինչև 14),
    Վայոց ձորի մարզի Գոմք (մինչև 14), Չիվա (մինչև 19), Տավուշի մարզի Կիրանց (մինչև 10), Աճարկուտ (մինչև 10), Դովեղ (մինչև 11),
    Լոռու մարզի Հագվի (մինչև 10), Ամոջ (մինչև 10), Մեդովկա (մինչև 18), Սյունիքի մարզի Գորայք (մինչև 20), Ծղուկ (մինչև 15), Իշխանասար (մինչև 17), Շաքի (մինչև 22) բնակավայրերում (առանձին բնակավայրեր) անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառուների վրա։
    Ընդ որում, այս դեպքում ծրագրի հիմնական պայմաններից բացի, շահառուները ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում չպետք է ունենան անձնական կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակելի անշարժ գույք Երևան քաղաքում կամ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով սահմանված կարգով գրանցված գնման իրավունք Երևան քաղաքում։
  3. Ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ստացող ընտանիքները պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում։

 Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։

Տարածել