Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում
2025-06-13

News Photo

Մեկնարկում է զբաղվածության նոր ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգով անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց համար։

 Պայմանավորված այն հանգամանքով, որ անապահովության գնահատման նոր համակարգը փորձարկվում է նշված երկու մարզերում՝ ծրագրի շրջանակում գործատուներին կտրամադրվի աջակցություն տվյալ մարզերում շահառուների զբաղվածության ապահովման 3 ուղղությամբ՝

  • ուսուցում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքային փորձի ապահովում և աշխատանքի տեղավորում,
  • աշխատանքի տեղավորում՝ աշխատավարձի սուբսիդավորման միջոցով։

Ծրագրից օգտվելու նպատակով՝ անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում  կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։ 

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հարթակի «Անապահով ճանաչված ընտանիքի աշխատունակ անձանց զբաղվածության ծրագիր (Սյունիք, Կոտայք)» էջում։

Տարածել