Լրամշակվել են հարթակի «Առաջկցություն զինծառայողներին և նրանց ընտանիքներին» բաժնի ծրագրերը
2025-06-04

News Photo

Պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի աշխատանքների շրջանակում թարմացվել և լրամշակվել են կայքի «Առաջկցություն զինծառայողներին և նրանց ընտանիքներին» բաժնի ծրագրերը։

ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում վերախմբագրվել և հրապարակվել են ծրագրերի շահառուների շրջանակը, ծրագրերին դիմելու կարգը, պահանջվող փաստաթղթերի ցանկը, ինչպես «Մատչելի բնակարան զինծառայողներին» ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող բանկերի ցանկը։

Ծրագրերին կարող եք ծանոթանալ հարթակի «Առաջկցություն զինծառայողներին և նրանց ընտանիքներին» բաժնում, հարցերի դեպքում դիմել՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն, հասցե՝ ք․ Երևան, Բաբայան 4, հեռ.՝ (010) 281080, (010) 287441, էլ. փոստի հասցե՝ [email protected], [email protected]։

Տարածել