Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիրը կվերաբացվի Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար
2024-12-13

News Photo

ՀՀ կառավարության որոշմամբ՝ սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման ծրագիրը կվերաբացվի Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և  Ոսկեպար, ինչպես նաև Վայոց ձորի մարզի Գոմք բնակավայրերի համար՝ սահմանված հստակ քվոտաներով։ Նախատեսվում է նաև հնարավորություն տալ  ծրագրով սահմանված սահմանամերձ մյուս բնակավայրերում տուն կառուցելու համար, նրանց, որոնք շինթույլտվությունը ստացել են մինչև 2024թ. սեպտեմբերի 1-ը ներառյալ: 

Ծրագրի շրջանակում Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու կամ կառուցապատումը շարունակելու նպատակով հիփոթեքային վարկեր ստացող ընտանիքները պետության կողմից կստանան ոչ թե 16, այլ մինչև 21 մլն դրամի չափով աջակցություն, եթե ծրագրին դիմելու օրվա դրությամբ նախորդ 1 տարվա ընթացքում ունեցել են տվյալ բնակավայրում հաշվառում։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։

Տարածել