Սպանդանոցային ծառայության մատուցմանն ուղղված աջակցության ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է
2024-12-12

News Photo

Կառավարության որոշմամբ փոփոխություններ են տեղի ունեցել ագրոպարենային ոլորտի սարքավո­րում­ների լիզինգի աջակցության ծրագրում։ Ըստ նոր փոփոխությունների՝ ծրագրից օգտվող շահառուների շրջանակը լրացվում է համայնքներով՝ պայմանով, որ  տվյալ լիզինգի առարկան նախատեսված չէ ձեռք բերել սուբվենցիոն ծրագրերով:

Փոփոխությունների արդյունքում ծրագրից օգտվելու հնարավորություն կունենան նաև համայնքները, կընդլայնվի սպանդանոցային ծառայության մատուցման շահառուների շրջանակը, կապահովվի սպանդանոցային մորթի ծառայությունների կատարման նկատմամբ մոնիթորինգը։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրարերի իրազեկման հարթակի՝ «Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգ» էջում։

Տարածել