Առողջապահության նախարարությունը որպես մարդասիրական օգնություն, ստացել է Իտալիայի «ԲԻԷՍՓԻ Ֆարմասյութիքալս» դեղագործական ընկերության արտադրության «Վելքեյդ» դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 3,5մգ; 10մլ ապակե սրվակ (1)» դեղը: Խմբաքանակը տրամադրվել է ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին` ըստ բժշկական ցուցումների, պացիենտներին ամբողջ ծավալով անվճար տրամադրելու համար:
«Վելքեյդ» դեղը նախատեսված է բազմակի միելոմա ախտորոշմամբ հիվանդության բուժման համար: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ ««Վելքեյդ» դեղամիջոցով միելոմա հիվանդության բուժման ծրագիր» էջում։