Եվս 1 թանկարժեք դեղ պացիենտներին կհատկացվի անվճար
2024-11-14

News Photo

ՀՀ առողջապահության նախարարությունը մարդասիրական օգնություն է ստացել ևս մեկ թանկարժեք դեղամիջոց, որը բժշկական ցուցումով, անվճար կտրամադրվի դրա կարիքն ունեցողներին։ Ռիտուքսիմաբ ակտիվ նյութ պարունակող դեղերի կիրառումը ստանդարտ քիմիաթերապիայի ժամանակ ամբողջ աշխարհում համարվում է B-բջջային ոչ հոջկինյան լիմֆոմաների բուժման ոսկե ստանդարտ և հանդիսանում է բուժման կարևորագույն բաղադրիչ։ Բուժման արդյունքում բարելավվում է այս պացիենտների ընդհանուր ապրելիությունը` 50-70%-ից դարձնելով մինչև 90%։

Հայաստանում տարեկան ախտորոշվում է շուրջ 180 առաջնակի ոչ հոջկինյան B-լիմֆոմա։ Ժամանակակից գործելակարգերով նրանց բուժումը կազմակերպելու համար այս օժանդակությամբ կթեթևանա պացիենտների ֆինանսական բեռը` ապահովելով առավել արդյունավետ բուժում: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ ««Ռիաբնի (Ռիտուքսիմաբ-ARRX Լ-Թ Ն/Ե 100ՄԳ/10ՄԼ)» դեղով հիվանդության բուժման ծրագիր» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: