Անվճար դեղերի տրամադրում՝ «Ցրված սկլերոզ» հիվանդությունը ունեցողներին
2024-10-24

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ «Ցրված սկլերոզ» հիվանդությունը ընդգրկվել է այն հիվանդությունների ցանկում, որի առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը պացիենտներին հատկացվում են դրանց արժեքի լրիվ փոխհատուցմամբ:

  • «Օկրելիզումաբ» դեղը հատկացվում է տարեկան առավելագույնը 4 սրվակ քանակով, այսինքն` վեց ամիսը մեկ անգամ 2 սրվակ:
  • «Գլատիրամեր», «Դիմեթիլֆումարատ» և «Ինտերֆերոն բետտա 1a» դեղերը տրամադրվում են պացիենտներին առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից ըստ պացիենտի վարող բժշկի նշանակման թերթիկի։

Ծրագրի շահառուները անհրաժեշտ փաստաթղթերով դիմում են համապատասխան բժշկական հաստատություններ։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ ««Ցրված Սկլերոզ» հիվանդության բուժման ծրագիր» էջում։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: