Հանրային ծառայողների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շարունակվում է
2023-04-03

News Photo

Մեկնարկել է հանրային ծառայողներին բնակարանային ապահովման պետական ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրի շրջանակում հանրային ծառայողներին հնարավորություն է ընձեռնվում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող Կոմիտաս Պարկ  բնակելի թաղամասում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերել շուկայականից ցածր գնով։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է երկու փուլով։ Երկրորդ փուլով կառուցվող 13 մասնաշենքերից 5-ը Կառուցապատող ընկերության կողմից տրամադրվում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում, որի համար նախատեսված վաճառքի մասնաշենքերն են՝ թիվ 12, 13, 19, 20, և 21։ Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը և կառուցապատողից բնակարան ձեռք բերելու բոլոր առավելությունները։ Վաճառքը իրականացվում է թե՛ կանխիկ տարբերակով, և թե հիփոթեքային վարկի միջոցով։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Հանրային ծառայողներին բնակարանային ապահովման պետական ծրագիր» էջում։

Տարածել