Թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։
Ծրագրով առաջարկվում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝
- դրամով թողարկված, թողարկման պահին առնվազն 36 ամիս մարման ժամկետ ունեցող և միջոցառումն ուժի մեջ մտնելուց հետո բորսայում ցուցակված պարտատոմսերի տեղաբաշխման և շրջանառության սպասարկման օժանդակություն հետևյալ չափերով՝
- պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար՝ տեղաբաշխված պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) 2 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան երեսուն միլիոն դրամ.
- պարտատոմսերի շրջանառության համար՝ տեղաբաշխված և փաստացի շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերի ծավալի (անվանական արժեքով հաշվարկված) երեքական տոկոսի չափով առաջին երեք տարվա համար, սակայն ոչ ավելի, քան քառասունհինգ միլիոն դրամ՝ շրջանառության յուրաքանչյուր 12 ամսվա համար:
- բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն յուրաքանչյուր շահառուի համար միայն մեկ անգամ, ընդ որում՝ փոխհատուցվում է փաստացի կատարված և համապատասխան փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 80%-ը, սակայն ոչ ավելի, քան հիսուն միլիոն դրամ։ Նշված ծախսերը ներառում են արտաքին աուդիտի, ներդրումային, բանկային և բորսայական ծառայությունների ծախսերը՝ կապված թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման հետ։
- միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերի 50%-ի չափով սուբսիդավորում, սակայն ՀՀ-ում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակման դեպքում՝ առաջին տարվա ծախսերի մինչև 80%-ի չափով սուբսիդավորում (30%` ի հավելումն նախորդող 50%-ի), եթե պահպանվել են պարտատոմսերի կապակցությամբ նախագծի հավելվածի 2-րդ կետով նախատեսված պահանջները։
- Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, բորսայում ցուցակման և շրջանառության համար օժանդակության գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված պարտատոմսերը, եթե այդ պարտատոմսերն արտահայտված են դրամով, թողարկվել են առնվազն 36 ամիս շրջանառության ժամկետով, տեղաբաշխվել են հրապարակային առաջարկի միջոցով և այդ պարտատոմսերը ցուցակվելուց հետո ունեն շուկա ստեղծող։
- Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակություն գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո թողարկել, տեղաբաշխել և Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ֆոնդային բորսայում ցուցակել է իր կողմից թողարկված բաժնետոմսերը, եթե բաժնետոմսերի տվյալ թողարկումը տեղաբաշխվել է հրապարակային առաջարկի միջոցով։
- Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման և սպասարկման առաջին 12 ամիսների ծախսերի փոխհատուցման գործիքի շրջանակներում շահառու կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը, որը սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Ֆիթչ», «Մուդիզ», «Ստանդարտ ընդ Փուրզ» կամ «Սքոփ Ռեյթինգզ» միջազգային վարկանիշային գործակալություններից որևէ մեկից ստացել է ոչ պակաս, քան պետության սուվերեն վարկանիշից երկու նիշ ցածր միջազգային վարկանիշ։
Ծրագրի շահառու չեն կարող դառնալ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրք» օրենքի իմաստով ընդերքօգտագործողները, իսկ բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար օժանդակության ծրագրի շահառուներ չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպությունները։
Օժանդակություն ստանալու նպատակով շահառուն պետք է էլեկտրոնային եղանակով գրավոր հայտ ներկայացնի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` կցելով հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման համար.
- Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- հայտատուի անվանումը.
- հայտատուի գործունեության հասցեն.
- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.
- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.
- պարտատոմսի տեսակը և դասը.
- պարտատոմսի տարբերակիչ ծածկագիրը.
- պարտատոմսերի տեղաբաշխված ծավալը.
- պարտատոմսերի տեղաբաշխված քանակը.
- պարտատոմսերի անվանական արժեքը.
- պարտատոմսերի թողարկման ամսաթիվը.
- պարտատոմսերի մարման ամսաթիվը.
- պարտատոմսերի տեղաբաշխման սկիզբը.
- պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը.
- արժեկտրոնի եկամտաբերությունը.
- արժեկտրոնի վճարման պարբերականությունը.
- տեղեկատվություն յուրաքանչյուր արժեկտրոնի վճարման վերաբերյալ.
- ֆոնդային բորսայի անվանումը.
- ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ պարտատոմսը ցուցակված է.
- ցուցակման ամսաթիվը.
- ֆոնդային բորսայի կողմից պարտատոմսին շնորհված հապավումը.
- պարտատոմսերի շուկա ստեղծող(ներ)ը.
- հայտատուի մասնակիցների ընդհանուր ժողովի որոշումը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված կորպորատիվ կառավարման կանոնագրքին միանալու վերաբերյալ։
- հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
Բաժնետոմսերի թողարկման, տեղաբաշխման եվ բորսայում ցուցակման համար
- Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- հայտատուի անվանումը.
- հայտատուի գործունեության հասցեն.
- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.
- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.
- թողարկված բաժնետոմսերի տեսակը և դասը.
- թողարկված բաժնետոմսերի տարբերակիչ ծածկագիրը.
- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված ծավալը.
- թողարկված բաժնետոմսերի տեղաբաշխված քանակը.
- թողարկված բաժնետոմսերի անվանական արժեքը.
- բաժնետոմսերի թողարկման ամսաթիվը.
- բաժնետոմսերի տեղաբաշխման սկիզբը.
- բաժնետոմսերի տեղաբաշխման ավարտը.
- ֆոնդային բորսայի անվանումը.
- ֆոնդային բորսայի ցուցակը կամ հարթակը, որտեղ բաժնետոմսը ցուցակված է.
- ցուցակման ամսաթիվը.
- ֆոնդային բորսայի կողմից բաժնետոմսին շնորհված հապավումը.
- բաժնետոմսերի շուկա ստեղծողը (ստեղծողները)։
- հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
- փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
Միջազգային վարկանիշային գործակալություններից վարկանիշի ստացման եվ սպասարկման առաջին տարվա ծախսերի փոխհատուցման
- Հայտը, որը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
- հայտատուի անվանումը.
- հայտատուի գործունեության հասցեն.
- հայտատուի հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստը.
- հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը.
- հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը.
- միջազգային վարկանիշային գործակալության անվանումը.
- վարկանիշավորման ամսաթիվը.
- ստացված վարկանիշը՝ կցելով հավաստող փաստաթուղթը.
- վարկանիշի ստացման և սպասարկման առաջին տարվա ծախսերը՝ կցելով հավաստող փաստաթղթերը։
- հայտում պարունակվող տեղեկությունները հաստատող փաստաթղթերը,
- փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերը։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ Կառավարության 6 հուլիսի 2023 թվականի N 1125-Լ որոշում
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչություն, հեռ՝ +374 011 59 71 43։