Ծրագիրն ապահովում է բժշկական կազմակերպություններում արտահիվանդանոցային պայմաններում պացիենտի զննում և նախնական ախտորոշում, խորհրդատվությունների, անհետաձգելի բժշկական օգնության և վերակենդանացման միջոցառումների ցուցաբերում, անհրաժեշտ էքսպրես լաբորատոր և գործիքային հետազոտությունների իրականացում, բժշկական պարագաների, դեղերի, անհրաժեշտ պատվաստանյութերի և հակաթույների տրամադրում, իսկ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված պացիենտներին նաև` հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների և նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ծառայությունների մատուցում:
Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանից բարձր քաղաքացիների համար (մինչև 18 տարեկաններրի հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ՀՀ ԱՆ 2 հունիսի 2022 թվականի N 34-Ն հրամանով հաստատված ցանկին համապատասխան)` հետևյալ վիճակների և ախտորոշումների դեպքում.
ծակած, կտրած, կծած վերքեր,
հոդախախտեր, ոսկրերի կոտրվածքներ, որոնք չեն պահանջում հոսպիտալացում,
մաշկի անհայտ ծագման սուր ցանավորումներ, ալերգիկ սուր ռեակցիաներ,
մարմնի բարձր ջերմություն՝ մինչև ախտորոշումը (38.50-ից բարձր ջերմություն),
սուր ցավ կրծքավանդակում` մինչև ախտորոշումը,
սուր ցավ որովայնում` մինչև ախտորոշումը,
աղեստամոքսային համակարգի սուր դիսֆունկցիա` մինչև ախտորոշումը,
արյունահոսություններ, այրվածքներ, ցրտահարություններ, որոնք չեն պահանջում բուժում` հիվանդանոցային պայմաններում,
սուր շնչառական խանգարումներ` մինչև ախտորոշումը:
Անհետաձգելի բուժօգնության բաժնում (Էմերջենսի) պացիենտների գտնվելու ժամանակահատվածը սահմանվում է 2 ժամից մինչև 24 ժամ, բացառությամբ վնասվածքաբանական դեպքերի:
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։