Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման դեպքում իրականացվում է ներերակային թրոմբոլիտիկ թերապիա և/կամ մեխանիկական թրոմբէկտոմիա` հիմք ընդունելով պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների դրսևորման ժամանակահատվածը և պացիենտի նյարդաբանական վիճակի գնահատման տվյալները:
Բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայությունները կազմակերպվում և իրականացվում են անվճար:
Ծրագիրն իրականացվում է 6 բժշկական հաստատությունում.
Երևանում`
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
«Էրեբունի» ԲԿ
Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր
«Աստղիկ» ԲԿ
Մարզերում`
«Գյումրու» ԲԿ
«Վանաձորի» ԲԿ
Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումը` գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 0-24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը:
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում
ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03։