Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագիր
մինչև 2025-12-30

Ծրագրի մասին

Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի շրջանակում շահառուներին հնարավորություն է տրվում հիփոթեքային վարկավորմամբ կառուցել իրենց տունը սահմանամերձ գյուղական բնակավայրում՝ պետության աջակցությամբ՝ 16 մլն դրամի շրջանակում։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմնական պայմաններին՝

  • ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմը պետք է լինի 75 տարի․ տարիքային շեմը գերազանցելու դեպքում՝ պարտադիր է ունենալ առնվազն մեկ անչափահաս երեխա,
  • ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին,
  • շահառու կհամարվի նաև ամուսնուն (կնոջը) կորցրած (մահացած, զոհված) և առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող միայնակ ծնողը,
  • Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով տրամադրվող աջակցության դեպքում՝ կտրվի 5 մլն հավելում: Սա վերաբերում է այն անձանց, ովքեր դիմելու օրվա դրությամբ՝ վերոնշյալ բնակավայրերից որևէ մեկում ունեն առնվազն մեկ տարվա հաշվառում:

Քաղաքացիները կարող են միջոցառման շահառու դառնալ, եթե ունեն՝ 

  • սեփականության իրավունքով իրենց պատկանող հող կամ կիսակառույց շինություն՝ սահմանամերձ գյուղական բնակավայրում,
  • շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն,
  • նախագիծ/նախահաշիվ։

Ծրագրից կարող են օգտվել նաև ԼՂ-ից տեղահանվածները։ 

Դիմելու կարգ

Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության գործընկեր բանկ կամ վարկային կազմակերպություն (այս պահին դրանք են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, Ամերիաբանկ, ԱԿԲԱ բանկ, «Յունիբանկ» ԲԲԸ, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ, Ֆասթ բանկ)՝ հիփոթեքային վարկավորման գործընթաց սկսելու համար։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկատվությունը տրամադրում է  ֆինանսական կազմակերպությունը։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Սահմանամերձ գյուղական բնակավայրերի ցանկը ՀՀ կառավարության 2014 թ. դեկտեմբերի 18-ի 1444-Ն որոշման N 1 հավելվածում

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի վերաբերյալ տեսանյութ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

ԱՍՀՆ տելեգրամյան ալիք՝ https://t.me/mlsaofra

Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ

 

Տարածել
Տեսանյութ