Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Երեխայի ծննդյան աջակցության չափը կազմում է դիմելու օրվա դրությամբ՝
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին՝
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել հիփոթեքային վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն։
Եթե կազմակերպությունը երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի իրականացման պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, ապա շահառուին տեղեկանք չի տրամադրվում և նա նախարարություն չի դիմում, իսկ շահառուին ծրագրում ընդգրկելու համար անհրաժեշտ տեղեկությունները նախարարությանն է տրամադրում կազմակերպությունը՝ էլեկտրոնային եղանակով։
Եթե տվյալ կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, շահառուին տրամադրում է տեղեկանք, որը նա այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով՝ e-request.am հարթակի միջոցով։
Եթե ֆինանսական կազմակերպությունը պայմանագիր կնքած բանկ կամ վարկային կազմակերպություն է, անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ և երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, հանրային ծառայությունների համարանիշը։
Եթե կազմակերպության հետ պայմանագիր առկա չէ, անհրաժեշտ է նախարարություն ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, երեխայի (երեխաների) ծննդյան վկայական, ՀԾՀ, ֆինանսական կազմակերպության տեղեկանք, վերջին 12 ամիսների մարումների վերաբերյալ քաղվածք, անշարժ գույքի սեփականության վկայական, գրանցված ամուսնության առկայության դեպքում՝ ամուսնության վկայական։
ՀՀ Կառավարության 14 մայիսի 2020 թվականի N 968-Լ որոշում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ