Ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Կանխավճարի ապահովագրության ծրագրով տրվող դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180,000 դրամը։
Ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք բավարարում են հետևյալ պարտադիր պայմաններին.
Միջոցառումներից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած որևէ բանկ կամ վարկային կազմակերպություն։
Փաստաթղթերի ցանկը սահմանում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ