ԱՐՔԱ քարտերով անկանխիկ գործարքներից 2% հետվճարի ծրագիր
2026-01-01 մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում այն քաղաքացիները, ովքեր կկատարեն անկանխիկ վճարումներ ԱՐՔԱ քարտերով, կստանան 2% հետվճար։ Հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը։  

Հետվճարը տրամադրվում է 1,000 ՀՀ դրամը գերազանցող գործարքների դիմաց: Յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 ՀՀ դրամը:  Յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար հետվճարը չի կարող գերազանցել 60,000 ՀՀ դրամը:

Հետվճար չի ձևավորվում հետևյալ գործարքներից

  • Տեղեկատվության, կապի և կոմունալ ծառայությունների դիմաց վճարներ,
  • ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին կատարվող վճարումներ,
  • բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքներ («Մեծահասակների համար նախատեսված բովանդակության», «Ծանոթությունների կայքերի և հարթակների», «Խաղատների և խաղային ծառայությունների», «Կրիպտո փոխանակման, կրիպտո դրամապանակների և այլ կրիպտո ծառայությունների», «Թվային ֆայլերի պահեստավորման և հեռակա օգտագործման ծառայությունների», «Ազարտային խաղերի», «Բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների», «Հեռախոսային մարքեթինգային ծառայությունների», «Ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրությունների», «Թանկարժեք մետաղների և քարերի առուվաճառք» սպասարկման կետերը, բացառությամբ՝ Դեղատների),
  • ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատության օգտին գանձվող ցանկացած վճարումներ և գործարքներ,
  • ԱՐՔԱ նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով կատարված գործարքներ,
  • Ստացված հետվերադարձը, փոխհատուցումը և հետգանձումները: Ընդ որում, հետվերադարձների, փոխհատուցումների և հետգանձումների հիմքում ընկած գործարքների դիմաց նախկինում վճարված հետվճարները նվազեցվելու են ընթացիկ ամսվա ընթացքում վճարվելիք հետվճարներից։
     
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու են ոլոր այն ֆիզիկական անձինք, ովքեր՝

  • ունեն ՀԾՀ կամ ՀԾՀ չստանալու մասին տեղեկանք, 
  • բանկում իրենց անվամբ առկա է հաշիվ, և այդ հաշվին կցված է ԱՐՔԱ վճարային քարտ:
Դիմելու կարգ

Ծրագրի շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, միջոցառման շահառուներին հետվճարը փոխանցվում է ինքնաշխատ եղանակով:
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ՖՆ թեժ գիծ՝ (011) 800-600
ՀՀ ՖՆ պաշտոնական կայքէջ

ՀՀ ՖՆ պաշտոնական ֆեսյբուքյան էջ
 

Տարածել