Կոլոռեկտալ(աղիների) քաղցկեղի կանխարգելման ծրագիր
մինչև 2026-12-31

Ծրագրի մասին

Կոլոռեկտալ (հաստաղու, ուղիղ աղու, սիգմայաձև աղու և հետանցքի) քաղցկեղը մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:

Հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ բուժհաստատություններում (Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն,  Երևանի քաղաքապետարանի « Արաբկիր առողջության կենտրոն » և «Ավան առողջության կենտրոն,  Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա», Գյումրու «Էնրիկո Մատտեի անվան պոլիկլինիկա», Գյումրու «Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկա») ներդրվել է «Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը», որը նախատեսված է իրականացնել մինչև 2026 թվականը։

Ովքե՞ր կարող են դիմել
  • ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբի բոլոր քաղաքացիները,
  • կոլոռեկտակ քաղցկեղի հաստատված դիագնոզով պացիենտի՝ նույն հաստատությունում գրանցված 35-75 տարեկան առաջին կարգի ազգականները (կենսաբանական ծնողներ, կենսաբանական երեխաներ, հարազատ քույրեր և եղբայրներ)։
Դիմելու կարգ

Դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ ԱՆ նախարարի հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տարածել