Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն է տրամադրվում ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին, որոնք ընդգրկված են oտարերկրյա հեղինակավոր բուհերում (ըստ www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերի՝ առաջին 65-75 բուհում):
Ծրագրի շահառու կարող են դառնալ օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորել ցանկացող ՀՀ այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն 100 վարձու աշխատող ունեցած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության՝ առնվազն երկու տարվա աշխատակից:
Պետական կրթաթոշակ ստանալու համար սովորողը պետք է հայտարարությունը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կայքում (www.hesc.am) հրապարակվելուց հետո մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։
ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգ, (հաստատվել է ՀՀ կառավարության 2025 թվականի մարտի 6-ի N 267-Ն որոշմամբ)
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության ուսանողների աջակցության բաժին՝ 010 300109 (+705, +734)։