Ծրագրի շրջանակում առաջնային օղակում(պոլիկլինիկա/ամբուլատորիա) անվճար հետազոտվելով հնարավոր է վաղ փուլում հայտնաբերել և կանխարգելել շաքարային դիաբետը և զարկերակային գերճնշումը։
1-ին տիպի շաքարային դիաբետով հաշվառված ինսուլինակախյալ պացիենտներին պետությունը 100% ապահովում է դեղերով: 2-րդ տիպի շաքարային դիաբետով շարունակական հսկողության տակ գտնվող պացիենտների դեղերով ապահովվածության մակարդակը ևս կազմում է 100%:
35-68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները
Դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։