Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կազմում է 500.000 դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից։
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունի երեխայի ծնողը, որդեգրողը կամ խնամակալը: Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են ՀՀ բնակության վայրի հասցեով ու երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմելու օրվա դրությամբ գտնվում են ՀՀ-ում:
Օտարերկրյա քաղաքացի ծնողին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծնողն առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում բնակության վայրի հասցեով, և օտարերկրյա պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել):
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման համար, անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը ներկայացնել երեխայի ծննդյան ամսվան հաջորդող 12 ամիսների ընթացքում (մինչև երեխայի 1 տարին լրանալը)։
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար
Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։
Առցանց դիմում ներկայացնելու դեպքում փաստաթղթեր կցելու անհրաժեշտություն չկա։
Առձեռն դիմում ներկայացնելու համար այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (կենտրոնների հասցեները)՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարություն
Պետական նպաստների մասին ՀՀ օրենք
ՀՀ ԱԲՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱԲՆ` [email protected]