Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում:
Ծրագիրը ներառում է.
- հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,
- հղիների և ծննդաբերների ծննդալուծման (ներառյալ ըստ ծննդկանի ցանկության էպիդուրալ ցավազրկումը) և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,
- հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժում,
- հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժումը` մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում), ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում,
- անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ապահովում բոլոր կանանց համար գինեկոլոգիական հիվանդությունների դեպքերում,
- գինեկոլոգիական հիվանդանոցային պլանային բժշկական օգնություն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար,
- մինչև 22 շաբաթական ժամկետով հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) իրականացում` սոցիալական և բժշկական ցուցումների դեպքում,
- մինչև 12 շաբաթական ժամկետը հղիության արհեստական ու ինքնաբեր ընդհատման դեպքում բուժօգնություն` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար։
- ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր հղիները, ծննդաբերները և ծննդկանները,
- օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող կանայք՝ համաձայն միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթների,
- ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք։
Անհրաժեշտ է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն։
Յուրաքանչյուր հղի իր բնակավայրի վարչական տարածքի, Երևանի/մարզի շրջանակներում ծննդօգնության բժշկական կազմակերպություն ընտրելու իրավունք ունի:
- Անձը հաստատող փաստաթուղթ,
- ՀԾՀ,
- Առկայության դեպքում` փոխանակման քարտ` նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված։
ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 80-Ն հրաման,
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։