ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի նպատակն է առաջնային օժանդակություն ցուցաբերել Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներին՝ հետագայում նրանց լիարժեք և կայուն վերաինտեգրումը ապահովելու նպատակով։
Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև կացարանով ապահովում։ Ծրագրի առաջին բաղադրիչը վերաբերում է հավասարապես հարկադիր և կամավոր վերադարձող ՀՀ քաղաքացիներին։
Ծրագրի երկրորդ բաղադրիչի հիմնական թիրախային խումբը հարկադիր վերադարձող ՀՀ քաղաքացիներն են, այդ թվում՝
Ծրագրի երկրորդ բաղադրիչի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ հարկադիր, իսկ առանձին դեպքերում` նաև կամավոր վերադարձած այն քաղաքացիները, ովքեր վերադարձից հետո առավելագույնը երեք ամսվա ընթացքում դիմում են ծրագրին՝ աջակցություն ստանալու նպատակով, և ՀՀ-ում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն:
Ծրագրի շրջանակներում երկրորդ բաղադրիչի համար աջակցություն ստանալու հարցում կարող են դիմել կամավոր վերադարձած այն ՀՀ քաղաքացիները, ովքեր բավարարում են արտերկրում բնակվելու և վերադարձից հետո սահմանված ժամանակահատվածում ծրագրին դիմելու համար նախատեսված պայմաններին և միևնույն ժամանակ համապատասխանում են հետևյալ խոցելի խմբերից առնվազն մեկին՝
Փոխհատուցում ստանալու համար ՀՀ ինչպես հարկադիր, այնպես էլ կամավոր վերադարձած անձը, իսկ ընտանիքի առկայության դեպքում՝ ընտանիքի չափահաս անդամներից մեկը, դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնի ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114։
ՀՀ ԱՍՀՆ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։