ԼՂ-ից տեղահանված անձանց կենսաթոշակի դիմումի լրացման ուղեցույց
2023-12-11-ից անժամկետ

Ծրագրի մասին

Սահմանվել է ԼՂ-ից տեղահանված անձանց կեսաթոշակի դիմումների նշանակման կարգը։

Ովքե՞ր կարող են դիմել

ՀՀ-ում կենսաթոշակ ստանալու համար կարող են դիմել նրանք, ովքեր ԼՂ-ում ստանում էին կենսաթոշակ՝ այդ թվում՝ աշխատանքային, հաշմանդամության, զինվորական, սոցիալական։

 

Դիմելու կարգ

Կենսաթոշակի նշանակման դիմում ներկայացնելու համար հետևեք ստորև ներկայացվող քայլերի հաջորդականությանը՝

ՔԱՅԼ 1 - նախ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային բաժիններ՝ բնակության վայրում հաշվառվելու համար (փաստացի կամ մշտական հիմունքներով):

ՔԱՅԼ 2 - https://online.ssa.am/ հարթակում ընտրել «Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակի առցանց դիմումներ» պատուհանը՝ սեղմելով «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» դաշտի վրա։

ՔԱՅԼ 3 - եթե հարթակում դեռևս չունեք անձնական հաշիվ, մինչ պահանջվող տվյալները լրացնելը, անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ սեղմելով կայքի վերևի աջ կողմում գտնվող «Գրանցում» պատուհանի վրա, ապա համապատասխան դաշտերում մուտքագրել Ձեր էլեկտրոնային հասցեն, անուն, ազգանուն, հայրանունը, ծննդյան օր, ամիս, տարեթիվը, գաղտնաբառը և նշել արդյոք ՀՀ քաղաքացի եք, թե ոչ։ Վերոնշյալ քայլերը կատարելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Գրանցվել» կոճակը։ Գրանցվելուց հետո Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք հաղորդագրություն, որը հաստատելուց հետո համակարգը Ձեզ հնարավորություն կտա օգտվել կայքից։

ՔԱՅԼ 4 - վերոնշյալ քայլերը կատարելուց հետո՝ անհրաժեշտ է սեղմել «Մուտքագրել Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակառուին Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակի նշանակման դիմում» կոճակի վրա, նշել էլեկտրոնային հասցե և գաղտնաբառ, որից հետո կկարողանաք լրացնել պահանջվող տվյալները, այն է՝

  • անուն, ազգանուն,
  • ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  • անձը հաստատող փաստաթղթի համար,
  • հեռախոսահամար,
  • վճարման եղանակ՝ կանխիկ կամ անկանխիկ (կենսաթոշակի վճարման կանխիկ եղանակը կարող են ընտրել միայն  75 տարին լրացած, ինչպես նաև 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք),
  • վճարող կազմակերպություն (Ձեր նախընտրելի բանկ)։

Պահանջվող տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է տալ համաձայնություն՝ «Տեղեկացված եմ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին» դաշտում և սեղմել «Ստեղծել» կոճակի վրա։

Դիմումի հաստատման կամ մերժման վերաբերյալ համակարգը կտեղեկացնի անմիջապես՝ էկրանին հայտնվող համապատասխան հաղորդագրության միջոցով։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Դիմումը մուտքագրելիս դժվարություններ ունենալու դեպքում կարող եք զանգահարել 114 կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն (Կենտրոնների հասցեներին կարող եք ծանոթանալ՝ այստեղ)

«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am։

Տարածել

A PHP Error was encountered

Severity: Core Warning

Message: PHP Startup: Unable to load dynamic library 'intl.so' (tried: /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so (libicuio.so.69: cannot open shared object file: No such file or directory), /opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so (/opt/cpanel/ea-php74/root/usr/lib64/php/modules/intl.so.so: cannot open shared object file: No such file or directory))

Filename: Unknown

Line Number: 0

Backtrace: