Ծրագրի շրջանակում ապահովվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման (կազմակերպումը և իրականացումը` ամբողջ բնակչության համար:
Ծրագրային հեմոդիալիզն ընդգրկում է բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ մասնագիտական խորհրդատվությունները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, ծրագրային հեմոդիալիզի սեանսների անցկացման համար անհրաժեշտ պարագաներով՝ այդ թվում առաջին անգամ տեղադրվող կարճատև օգտագործման կենտրոնական երակի երկլուսանցքանի կատետրի տեղադրումը և դեղերով ապահովումը։
Ծառայությունը մատուցվում է հետևյալ բժշկական հաստատություններում.
Երևանում`
- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ (տեղակայված Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում)
- «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Արաբկիր Բժշկական Համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՓԲԸ
- «Բեսթ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոն
Մարզերում`
- «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Հրազդան, Մարշալ Բաղրամյան Պուրակային 38)
- «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արթիկ, Մարշալ բաղրամյան 2 շենք)
- «Պրոֆտեստ» ՍՊԸ (ք.Արտաշատ, Արամ Խաչատրյան 116)
- «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- («Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի Բժշկական կենտրոն»ՓԲԸ
- Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ
- «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ
- «Իջևանի բժշկական կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերություն
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ Աստղիկ ԲԿ /ք.Ստեփանավան
Ծառայությունը մատուցվում է ծրագրային հեմոդիալիզի իրականացման հակացուցումներ չունեցող բոլոր ՀՀ քաղաքացիներին:
1. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հակացուցումները.
- չարորակ նորագոյացությունների 4-րդ փուլ (երբ պացիենտին այլևս ցուցված չէ հակաուռուցքային սպեցիֆիկ բուժում և ցուցված է միայն պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում),
- լյարդի ցիռոզ՝ տերմինալ շրջան F3-4 փուլ,
- թոքի ակտիվ տուբերկուլոզ (BK+),
- երբ առկա են երկու և ավելի հարաբերական հակացուցումներ,
- 80 տարեկանից բարձր՝ եթե զուգահեռ առկա է հարաբերական հակացուցումներից ևս մեկը:
2. Ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման և իրականացման հարաբերական հակացուցումները.
- ինսուլտ հեմոռագիկ/իշեմիկ կամ նյարդային համակարգի ծանր ախտահարումներ՝ երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, առկա է գիտակցության ծանր խանգարումներ կամ բացակայություն, անկողնային պարալիզված վիճակ,
- հոգեկան խանգարումներ՝ երբ հոգեբույժի եզրակացությամբ անձը վտանգ է ներկայացնում իր կամ այլ անձանց համար,
- արյան մակարդելիության խանգարումներ, որոնք պայմանավորված չեն ուրեմիայով,
- երբ պացիենտը գտնվում է հեմոդինամիկ խիստ անկայուն վիճակում, որի պատճառներն են՝
ա․սրտային անբավարարություն IV ՖԴ ըստ NYHA,
բ․ փորոքային տախիկարդիա,
գ․ սրտամկանի սուր ինֆարկտ,
- ալկոհոլիզմ, թմրամոլություն:
Ծրագրային հեմոդիալիզ ստացողների խմբում պացիենտներն ընդգրկվում են տվյալ Կազմակերպության տնօրենի հրամանով` հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով ծրագրային հեմոդիալիզի կազմակերպման ցուցումները և հակացուցումները:
- Հեմոդիալիզ իրականացնող բժշկի եզրակացություն,
- անձը հաստատող փաստաթուղթ։
Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչ
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։