Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը պլանավորած ծնողները պետության կողմից լրացուցիչ երաշխիքներ կստանան։ Ընտանիքում ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում կտրամադրվի ամսական 50,000 դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։
Միաժամանակ մեկից ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվում բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը և նշանակվում է դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար։ Այսինքն, եթե ընտանիքում կա 1 երեխա, և ծնվում է զույգ, ապա ընտանիքում 3 երեխայի առկայության պայմաններում դրամական աջակցություն է նշանակվում նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար, տվյալ օրինակի համաձայն ընտանիքը 6 տարի շարունակ կստանա ամսական 100,000 դրամ։
Ծրագրի շրջանակում ծնողը կարող է փոխել աջակցությունը վճարող բանկը՝ անձամբ դիմելով Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ այցելելով socservice.am կայքի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» էջը։
Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվում դրամական աջակցությունը մի ծնողին նշանակելուց և վճարելուց հետո աջակցությունը նրա փոխարեն շարունակել վճարել մյուս ծնողին։ Սա հնարավոր է, երբ ծնողը (ում նշանակվել և վճարվում է աջակցությունը) ներկայացրել է նոտարական կարգով հաստատված հայտարարություն՝ աջակցությունն ստանալու իրավունքից հրաժարվելու մասին։
Ծրագրի շահառու հնարավոր է դառնալ, եթե՝
Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար
Եթե քաղաքացին հարթակում գրանցված չէ, անհրաժեշտ է գրանցվել էջի վերևում՝ աջ անկյունում եղած «Գրանցում» կոճակի միջոցով։
Առձեռն դիմում ներկայացնելու համար այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Դրամական աջակցություն նշանակելու համար ծնողն անձամբ կամ այլ անձի՝ դիմողի միջոցով տարածքային կենտրոն է ներկայացնում`
1) դիմում,
2) ըստ անհրաժեշտության դիմումին կից ներկայացվում են նաև՝
ա. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը․ սա այն դեպքում, եթե ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը,
բ. շահառու երեխայի կամ նրա կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծնողի` դրամական աջակցության իրավունքը հաստատող փաստաթղթեր (շահառու երեխայի ծնողը, որդեգրողը հանդիսանալը հաստատող փաստաթղթեր՝ հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ կամ երեխայի (զավակի) սերման փաստը հաստատող այլ փաստաթղթեր)․ սա այն դեպքում, եթե շահառու երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կամ ամուսնությունը գրանցված է շահառու երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո,
գ. շահառու երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի (զավակի) ծննդյան վկայականը․ սա այն դեպքում, եթե այդ երեխայի (զավակի)՝ դիմումում նշված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայի տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ երեխայի (զավակի) տվյալներն առկա չեն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Պետական նպաստների մասին ՀՀ օրենք
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղղարկել ՀՀ ԱՍՀՆ