ՀՀ կառավարության որոշմամբ՝ մեկնարկել է Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գործունեություն իրականացնող և աղետից տուժած առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին կամ աղետից տուժած ձեռնարկատիրական գործունեության վայր հանդիսացող անշարժ գույքի (շենքերի, շինությունների) սեփականատերերին կամ սեփականության իրավունքի իրավատերերին աջակցության ծրագիրը։
Ծրագրի շահառուները աջակցություն ստանալու դիմումը և դրան կից փաստաթղթերը էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում էլեկտրոնային եղանակով։ Շահառուներին դրամական աջակցությունը տրամադրվում է միանվագ: Դիմումները կարող են ներկայացվել 2024 թվականի օգոստոսի 25-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ:
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Աղետի գոտիների տարածքներում տնտեսավարողներին աջակցության տրամադրման ծրագիր» էջում։