ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով բնակելի անշարժ գույքի վնաս կրած և զոհված անդամ ունեցող ընտանիքներին պետության կողմից կտրամադրվի սոցիալական աջակցություն նաև նրանց պատկանող ոչ բնակելի, սակայն կենսապահովման և կենսագործունեության նպատակով փաստացի օգտագործված շինությունների (անասնաշենքեր, հացատներ, մառաններ, անհատական օգտագործման ավտոտնակներ, այգետնակներ և այլն) վնասման դեպքում։
Ըստ այդմ՝
- Լոռու մարզի Ալավերդի համայնքի և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրերի դեպքում՝ փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 200,000 դրամի չափով,
- Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ փաստացի օգտագործած 5 և ավելի քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 150,000 դրամի չափով,
- բոլոր տուժած համայնքներում և բնակավայրերում՝ փաստացի օգտագործած մինչև 5 քմ մակերեսով շինության վնասման հիմքով՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվարկով՝ 50,000 դրամի չափով։
Դիմումներն ընդունվում են մինչև 2024 թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ։ Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Սոցիալական աջակցություն՝ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին» էջում։