Գործարկվել է Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում վնասի փոխհատուցման ծրագիրը
2024-08-20

News Photo

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մեկնարկել է Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում վնասի փոխհատուցման ծրագիրը, որի նպատակն է 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում զբաղված տնտեսավարողներին, անկած կամ կորսված գյուղատնտեսական կենդանիների, ոչնչացված կամ կորսված կամ վնասված պտղատու ծառերի, հատապտղի թփերի ու ցանքատարածությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման միջոցով նպաստել աղետի գոտու տարածքներում գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների   կրած վնասների մեղմմանը։

Ծրագրի շահառուները մինչև 2024 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ կարող են դիմում ներկայացնել համայնքի ղեկավարին՝ նշելով կարգի 2-րդ կետի համապատասխան ենթակետով փոխհատուցում ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի,  բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ 

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում վնասի փոխհատուցման ծրագիր» էջում։

Տարածել