ՀՀ Կառավարության որոշմամբ՝ բարելավվել են գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագրի պայմանները։
Փոփոխությունների արդյունքում՝ ծրագրի շրջանակներում ՝
- Տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համաժեք մասը․
- սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 1-ը.
- խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև տվյալ տարվա օգոստոսի 1-ը.
- պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը.
- Պտուղբանջարեղենի նպատակով մթերումների (գնումների) համար տրամադրվող վարկերից բացի շահառուներին կարող է տրամադրվել լրացուցիչ վարկ՝ պտուղբանջարեղենային պահածոների տարայավորման համար անհրաժեշտ ապակե բանկաներ, կափարիչներ, ասեպտիկ պարկեր և դրանց տարաներ ձեռք բերելու համար.
- վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին խաղողի մթերումների (գնումների) նպատակով յուրաքանչյուր տարի կարող է տրամադրվել մինչև 4.0 մլրդ դրամի վարկ.
- վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
- վերամշակման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին կաթի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 1.0 մլրդ դրամը.
- սառնարանային պահպանության և արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 3.0 մլրդ դրամը.
- Սպանդանոցային գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին գյուղատնտեսական կենդանիների գնումների նպատակով տրամադրվող վարկերը հաշվարկվում են սպանդանոցի մակերեսով՝ 15 մ2 մակերեսի համար ոչ ավելի, քան 2.0 մլն դրամ հաշվարկով, իսկ շարժական սպանդանոցի համար՝ ոչ ավելի, քան 5.0 մլն դրամ.
- շինշիլայի մորթու արտահանման գործունություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին շինշիլայի գնումների նպատակով տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդը չի կարող գերազանցել 50.0 մլն դրամը.
- միևնույն վարկառուի կողմից վերը նշված նպատակներով մթերումների (գնումների) համար վարկերի տրամադրումը կատարվում է առանձին հայտերի հիման վրա, ընդ որում վերը նշված նպատակներով տրամադրվող վարկերի դեպքում վարկառուի ընտրությամբ դրանցից մեկի նպատակով կարող է տրամադրվել սահմանված առավելագույն չափով վարկ, իսկ մյուս նպատակներով տրամադրվող վարկերի չափերը չպետք է գերազանցեն տվյալ նպատակի համար սահմանված վարկերի առավելագույն չափի 50 տոկոսը։
- խաղողի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար խաղողի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 4-ով տրված խաղողի գնման օրինակելի պայմանագիրը։
- պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) և սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնելու համար պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 5-ով տրված բերքի գնման օրինակելի պայմանագիրը։
- կաթի մթերումների (գնումների) նպատակով պայմանագրերի կնքման համար հիմք է ընդունվում ծրագրի Ձև N 6-ով տրված կաթի գնման օրինակելի պայմանագիրը։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագիր» էջում։