2023 թվականից սրտի աորտայի շերտազատման վիրահատությունները կիրականացվեն անվճար
2023-03-06

News Photo

2023 թվականից աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունները ՀՀ քաղաքացիների համար կիրականացվեն անվճար։

Վիրահատությունը ներառվել է պետական պատվերով իրականացվող վիրահատությունների ցանկում, ինչի արդյունքում վճարումն այլևս խոչընդոտ չի լինի պացիենտի` հիվանդանոց արագ դիմելու համար, և ողջ մնալու շանսերը մի քանի անգամ կմեծանան:

Աորտայի շերտազատումը կյանքին սպառնացող վտանգ է: Եթե բժշկական կենտրոնում ախտորոշումը հաստատվում է, խնդրի լուծումը վիրաբուժական է` անհապաղ ցուցմամբ։ Վիրահատության արդյունքում իրականացվում է վերել աորտայի աղեղի պրոթեզավորում:

Պետական պատվերի շրջանակում իրականացվող վիրահատությունների մասին մանրամասն տեղեկություն կարող եք գտնել՝ այցելելով Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի  «Պետական պատվեր» բաժին։

Տարածել