ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկում է տեխնոլոգիական ընկերությունների կադրային համալրմանն ու վերապատրաստմանն ուղղված «Կարողությունների զարգացում» ծրագիրը։
Դասընթացներով նախատեսվում է տրամադրել «վաուչերներ» տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններին: Վերոնշյալ «վաուչերները» տրամադրվելու են բացառապես կադրային ապահովման կամ կադրերի կարողությունների զարգացման նպատակով: Տրամադրվելու է ներկայացված կրթական ծրագրի արժեքի 75 տոկոսը, բայց ոչ ավել, քան 2 միլիոն ՀՀ դրամը:
Մրցույթի ընդհանուր բյուջեն 200,000,000 (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ է։
Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի մայիսի 13-ը՝ ժամը 16:00-ն:
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հարթակի ««Կարողությունների զարգացում» դրամաշնորհային ծրագիր» էջում։