Մեկնարկել է «Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիրը
2024-04-10

News Photo

Բարձր տեխնոլոգիական և տեղեկատվական հասարակության կայացմանն աջակցելու նպատակով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020թ.-ից պարբերաբար իրականացնում է «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակում հայտարարում է տեխնոլոգիական ուղղությամբ դասընթացների «Մասսայական ուսուցում» բաղադրիչի իրականացման դրամաշնորհային մրցույթ:

Դասընթացները նախատեսվում են իրականացնել ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում՝ շուրջ 300 մասնակցի համար:
Դասընթացների ավարտից հետո մասնակիցները կունենան նվազագույն գիտելիքներ ծրագրավորման, դիզայներական ծրագրերի, մեքենայական ուսուցման մոդելների և արդի տեխնոլոգիաների (այդ թվում՝ քվանտային ծրագրավորման, բլոկչեյն տեխնոլոգիաների և այլ) ու դրանց առանձնահատկությունների վերաբերյալ: 

 

Մրցույթի ընդհանուր բյուջեն 30,000,000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամ է։ 

Հայտերն ընդունվում են մինչև 2024 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 16:00-ն: 

Ծրագրի մանրամասներին և հրավերի հայտին կարող եք ծանոթանալ հարթակի ««Մասսայական ուսուցում» դրամաշնորհային ծրագիր» էջում։

Տարածել