Քաղցկեղ ունենցող պացիենտներին անվճար կտրամադրվի մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղը` ըստ բժշկական ցուցումների, անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից։
«Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերով բուժման ծրագիրն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:
Ծրագրի շրջանակում ենթակա են բուժման՝
- մետաստատիկ կոլոռեկտալ քաղցկեղ՝ ֆտորպիրիմիդինների ածանցյալների հետ զուգակցված,
- ոչ մանրբջջային և ոչ տափակբջջային թոքի քաղցկեղ՝ տեղային տարածված (ոչ վիրահատելի), ռեցիդիվող և մետաստատիկ փուլերում՝որպես 1-ին գծի թերապիա զուգակցված քիմիա և իմունաթերապիայի հետ,
- տեղային տարածված կամ մետաստատիկ երիկամաբջջային քաղցկեղ՝ որպես մոնոթերապիա,
- գլխուղեղի չարորակ նորագոյացություններ,մասնավորապես WHO grade 3 և 4 աստրոցիտոմաների և գլիոբլաստոմաների ժամանակ որպես մոնոթերապիա կամ համակցված քիմիապրեպարատների հետ,
- ձվարանների,արգանդափողերի և որովայնամզի առաջնային քաղցկեղների դեպքում,թերապիայի 1-ին գծի ցուցումով քիմիաթերապիայի հետ համակցված՝IIIB IIIC ըստ FIGO-ի փուլավորման և մետաստատիկ պացիենտներիդեպքում,
- արգանդի վզիկի քաղցկեղ՝ IV փուլում,համակցված քիմիապրեպարատների հետ,
- հեպատոցելյուլյար կարցինոմա՝ տեղային տարածված և մետաստատիկ փուլերում որպես 1-ին գծի թերապիա համակցված իմունաթերապիայի հետ:
Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հարթակի ««Մվասի» (Բևացիզումաբ) դեղով ուռուցքային հիվանդությունների բուժման ծրագիր» էջում։