Գործարկել է աջակցության նոր ծրագիր ներդրումային ֆոնդերի համար
2024-03-15

News Photo

ՀՀ Կառավարությունը գործարկել է աջակցության նոր ծրագիր, որն ուղղված է ներդրումային կարողությունների ավելացմանը, հայաստանյան շուկա նոր մուտք գործող ֆոնդերի կառավարիչների համար առավել գրավիչ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև իրական հատվածի համար ֆինանսներին հասանելիության դյուրացմանը։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառավարության մասնակցությունը տնտեսության գերակա ոլորտներում ներդրումներ իրականացնող ֆոնդերում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆոնդում ներդրողի կողմից առնվազն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով փայերի ձեռքբերման պարագայում՝ ֆոնդի զուտ ակտիվների 30%-ի չափով, սակայն ոչ ավել քան 3,000,000,000 (երեք միլիարդ) դրամը։
Ծրագրի իմաստով գերակա ոլորտներ են համարվում մշակվող արդյունաբերությունը, էներգետիկան և զբոսաշրջությունը:

Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքի «Ներդրումային ֆոնդերում ներդրումներ կատարելու ծրագիր» էջում։

Տարածել