Մեկնարկել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը
2024-01-29

News Photo

2024թ.-ին գյուղացիներին արդեն իսկ ծանոթ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը կգործարկվի թարմացված պայմաններով։ 

Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է: 

Ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են պտուղբանջարեղենի, խաղողի, կաթի, սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների և շինշիլայի գնումների նպատակներով։

Տրամադրվող վարկերն ունեն առավելագույնը՝

-3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար.
-1.5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողից բացի այլ գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար։

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրեի իրազեկման հարթակի «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորման ծրագիր» էջում։ 

Տարածել