ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ է հաշվառված լինել ՀՀ որևէ հասցեում (փաստացի կամ մշտական հիմունքներով)։ Այս նպատակով՝ անհրաժեշտ է դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ծառայություններ։
Կարևոր դիտարկումներ
ՀՀ բնակության վայրում գրանցվելը և ՀՀ քաղաքացիություն ունենալը նույն գործընթացը չէ։
ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակը բավարար հիմք է՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու համար:
ՀՀ-ում կենսաթոշակի իրավունքի ձեռքբերումը վերաբերում է բոլոր տեսակի կենսաթոշակներին։
Նպաստի եւ կենսաթոշակի նշանակման ու տրամադրման ընթացակարգերը մանրամասն կներկայացվեն առաջիկայում։