Անվճար սքրինինգների միջոցով հնարավոր է վաղ փուլում բացահայտել քաղցկեղը
2023-02-20

News Photo

Լոռիի, Տավուշի և Սյունիքի մարզերի 50-69 տարեկան կանայք կարող են կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում։

Հաստատված դեպքերի հետագա բուժումն իրականացվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում` պետպատվերով: Մասնագետները վստահեցնում են` նախնական փուլում քաղցկեղի հայտնաբերման դեպքում ապահովվում է 90 և ավելի տոկոս ամբողջովին ապաքինում:

Առողջապահության նախարարության շարժական մամոգրաֆը մինչև մայիս կմնա Սյունիքում:

 

Ծանոթագրություն։ 2 տարիների ընթացքում Լոռիից, Տավուշից և Սյունիքից անվճար հետազոտություն անցած շուրջ 17000 կանանցից 170-ի մոտ հաստատվել է քաղցկեղ` նախնական փուլում:

Ծրագրի բովանդակության, դիմելու կարգի և այլ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք գտնել Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի Կանխարգելիչ բուժզննումներ-սքրինինգներ բաժնում։

Տարածել