Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների մակերեսի, արտադրության և արտահանման ծավալների ավելացման, արտադրանքի մրցունակության մակարդակի բարձրացման, պետական աջակցությամբ տնտեսավարողներին մատչելի վարկային ռեսուրսներ տրամադրելու միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացման նպատակով գործարկվել է «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2026 թվականը ՀՀ բոլոր մարզերում։
Ըստ ծրագրի յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար շահառուն կարող է ստանալ վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով (որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը), սակայն յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի։
Ծրագրի շրջանակում շահառուի և ֆինանսական կառույցի փոխադարձ համաձայնությամբ ֆինանսական կառույցը կարող է սահմանել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի վճարման համար դադարի շրջաններ` տարեկան մինչև 3 ամիս ժամկետով։ Ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր» էջում։