ՀՀ ԱՆ որոշմամբ՝ ընդլայնվել է մարդասիրական օգնությամբ ստացված «Մվասի» (բևացիզումաբ) դեղով բուժման ծրագիրը: Քաղցկեղ ունեցող պացիենտներին այսուհետև նշված դեղը, ըստ բժշկական ցուցումների, անվճար կտրամադրվի նաև այն բժշկական կենտրոններում, որտեղ վերջիններս հաշվառված են և բուժում են ստանում` անկախ սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկվածությունից:
Քիմիաթերապիայի ռեժիմի և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 16մլ» և «Մվասի (բևացիզումաբ) լուծույթ ներերակային 25մգ/մլ 4մլ» դեղերի նշանակումը կատարվում է բուժող բժշկի կողմից: Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի՝ ««Մվասի» (Բևացիզումաբ) դեղով ուռուցքային հիվանդությունների բուժման ծրագիր» էջում։