Հանրային ծառայողներին բնակարաներով ապահովման պետական ծրագիր

Ծրագրի մասին

Հանրային ծառայողներին բնակարանային ապահովման պետական ծրագրի երկրորդ փուլի շրջանակում հանրային ծառայողներին հնարավորություն է ընձեռնվում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում կառուցվող Կոմիտաս Պարկ  բնակելի թաղամասում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերել շուկայականից ցածր գնով։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է երկու փուլով։ Երկրորդ փուլով կառուցվող 13 մասնաշենքերից 5-ը Կառուցապատող ընկերության կողմից տրամադրվում է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում, որի համար նախատեսված վաճառքի մասնաշենքերն են՝ թիվ 12, 13, 19, 20, և 21։ Գործում է եկամտահարկի վերադարձի մասին օրենքը և կառուցապատողից բնակարան ձեռք բերելու բոլոր առավելությունները։ Վաճառքը իրականացվում է թե՛ կանխիկ տարբերակով, և թե հիփոթեքային վարկի միջոցով։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ՝

  • պետության աջակցությամբ իրականացվող պետական ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրերի շահառու չհանդիսացող (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի N 6/1, N 6/2, N 6, N 4, N 4/3, N 19/8, ինչպես նաև Գրիբոյեդովի փողոցի N 48 (առաջին փուլ) հասցեներում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներում բնակարանի ձեռքբերման իրավունք չստացած անձինք) և «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված պաշտոններ զբաղեցնող, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների հաստիքացուցակով նախատեսված քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։
  • օտարերկրյա պետություններում գտնվող` ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձինք:
  • ՀՀ վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող ՊՈԱԿ-ների և ՀՈԱԿ-ների, հարյուր տոկոս պետական բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ԾԻԳ-երի այն աշխատակիցները, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։
Դիմելու կարգ
  • Ծրագրի շահառու դառնալու համար հանրային ծառայողը դիմում-հայտը և անհրաժեշտ փաստատթղթերը ներկայացնում է իր գերատեսչության աշխատակազմ։
  • Վարկունակության որոշման համար անհրաժեշտ է դիմել համագործակցող բանկեր կամ ֆինանասական կազմակերպություն և ստանալ վարկունակ ճանաչվելու վերաբերյալ փաստաթուղթ՝ հիփոթեքային վարկի տրամադրման համաձայնության մասին։
  • Հավակնորդների ցուցակի հրապարակումից հետո անհրաժեշտ է Կոմիտեի անվամբ բացված գանձապետական ավանդային հաշվին 400,000 ՀՀ դրամ գումարի վճարում իրականացնել, որից հետո ակտիվացվում է հավակնորդի անձնական էջը:
  • statemultiapartment.am ինտերնետային կայքում մուտքագրելով ստացված ծածկանունը և ծածկագիրը, համակարգը ծրագրի մասնակցին ներկայացնում է հասանելի բնակարանների ցանկ։ Ծրագրի մասնակիցը պետք է ընտրի առավելագույնը 20 (քսան) բնակարան։
  • Ծրագրի մասնակիցներին ծանուցում են բնակարանների վիճակահանության անցկացման օրվա, վայրի և ժամի մասին, հաղորդագրություն ուղարկելով                        դիմում-հայտում լրացված էլ․ հասցեին, կայքում տեղադրված հայտարարության միջոցով։
  • Վիճականության արդյունքում որոշված հավակնորդին ներկայացվում է տվյալ բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունքի ձեռք բերման պայմանագիր կնքելու առաջարկ (օֆերտա), որն ստանալուց հետո մասնակիցը պարտավորվում է տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում վճարել բնակարանի համար նախատեսված կանխավճարը, որը կազմում է բնակարանի կողմնորոշիչ արժեքի 10%-ը՝ նվազեցված վճարված 400 000 ՀՀ դրամը, իսկ ավտոկայանատեղիի համար կանխավճարը կազմում է արժեքի 20%–ից ոչ պակաս։
Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Դիմում-հայտ,
  • ծառայողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
  • ամուսնության, ամուսնալուծության վկայականների պատճենները:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Քաղաքաշինության կոմիտե

Թեժ գիծ  (+374 11) 621-769

Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ (+374 11) 621-776, (+374 11) 621-714

Էլ.նամակ ուղարկել Քաղաքաշինության կոմիտե։

Կոմիտաս պարկ բնակելի թաղամասի պաշտոնական կայքէջ

Տարածել