Մինչև 18 տարեկան անձանց ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ

Ծրագրի մասին

Երեխաների` առողջության համընդհանուր ապահովագրության և բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում անվճար հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը կարող է իրականացվել հետևյալ պայմաններում`

  • հիվանդանոցային պայմաններում շուրջօրյա հիվանդանոցային հսկողության պահանջող դեպքերի բժշկական օգնություն և սպասարկում .
  • ցերեկային ստացիոնարի պայմաններում ` շուրջօրյա հիվանդանոցային հսկողության չպահանջող դեպքերի  բժշկական օգնություն և սպասարկում.
  • արտահիվանդանոցային պայմաններում մասնագիտացված խորհրդատվություն և բժշկական օգնություն`
  • անհետաձգելի կարճատև բժշկական օգնության (այսուհետ, Էմերջենսի) բաժանմունքներում կամ ծավալված մահճակալների վրա` անհետաձգելի կարճատև (2-ից մինչև 24 ժամ) հիվանդանոցային հսկողություն պահանջող դեպքերում:

 

ԱՀԱ շրջանակներում հիվանդանոցային պայմաններում (այդ թվում` սուր և ենթասուր վերականգնողական) բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը ներառում է`

  • հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը.
  •  վարակիչ hիվանդությունների բուժումը.
  •  սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային հիվանդությունների բժշկական օգնությունը և սպասարկումը բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի գծով Հիմնադրամի հետ Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպություններում.
  • չարորակ նորագոյացությունների (այդ թվում օնկոհեմատոլոգիական հիվանդությունների) բժշկական օգնությունը և սպասարկումը, ինչպես նաև ախտորոշման ճշտման նպատակով մասնագիտական խորհրդատվությունը և հետազոտումը` մասնագիտացված կենտրոններում.
  • հոգեկան խանգարումների բուժումը և մասնագիտական խնամքը՝ բժշկական օգնության և սպասարկման տվյալ տեսակի մասով լիցենզիա և Պայմանագիր ունեցող բժշկական կազմակերպությունների մանկական հոգեբուժական բաժանմունքներում` մանկական հոգեբուժական դիսպանսերների հոգեբույժների էլեկտրոնային ուղեգրմամբ.
  • նորածինների բժշկական օգնության և խնամքի կազմակերպումը.
  • հեմոդիալիզային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը.
  • համապատասխան բժշկական ցուցումներով, դոնորական արյան բաղադրամասերի տրամադրումը
  • արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման իրականացումը,
  • քրոնիկ հիվանդ երեխաների մասնագիտացված դիսպանսերային հսկողության իրականացումը.
  • ախտորոշման ճշտման նպատակով նեղ մասնագիտական խորհրդատվության և ըստ անհրաժեշտության լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը արտահիվանդանոցային պայմաններում առողջության առաջնային պահպանման բժշկական կազմակերպության բժշկի ուղեգրմամբ.
  • ԱՀԱ շրջանակներում է իրականացվում նաև երեխաների, այդ թվում նորածինների արտագնա անհետաձգելի մասնագիտացված շտապ բժշկական օգնության կազմակերպումը և ըստ անհրաժեշտության տեղափոխումը: 

 
Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխաների առողջության պահպանման և բարելավման բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման ծրագրերի շրջանակներում ապահովվում են նաև`

  • 28 օրականից մինչև 18 տարեկան երեխաների հոսպիտալացումը վերակենդանացման միջոցառումներ, ինտենսիվ թերապիա և անհետաձգելի կարճաժամկետ հիվանդանոցային պայմաններում բուժում պահանջող դեպքերում կարող է իրականացվել առանց ուղեգրի,
  • քրոնիկ հիվանդությունների և ֆիզիկական և շարժողական խանգարումներով պայմանավորված վիճակների վերականգնողական բժշկական օգնությունն ու սպասարկումը, ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում
  • մտավոր, հոգեկան, լսողական և զարգացման այլ հապաղումներ և խանգարումների հետևանքով առաջացած հիվանդությունների և վիճակների վերականգնողական բուժումը` ցերեկային ստացիոնար կամ արտահիվանդանոցային պայմաններում.
  • երեխաների առողջարանային բուժումը,
  • երեխաների հիվանդանոցային պայմաններում պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումը.
  • երեխաների շարժական պալիատիվ բժշկական օգնությունն ու սպասարկումը.
  • մինչև 1 տարեկան երեխաների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունն ու սպասարկումը.
  • իվանդությունների բացահայտման նպատակով նորածինների սքրինինգների կազմակերպումը և իրականացումը, այդ թվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի, լսողության, անհասության ռետինոպաթիայի, սրտի կրիտիկական բնածին արատների, կոնքազդրային հոդի դիսպլազիայի, ադրենոգենիտալ համախտանիշի, աչքի սքրինինգների իրականացումը.
  • ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին հատուկ բուժական կաթնախառնուրդով ապահովումը` մասնագիտական եզրակացության հիման վրա.
  • ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1105-Ն որոշմամբ սահմանված «Մանկական սնունդը և հարակից ապրանքներն անվճար կամ ցածր գներով տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 1105-Ն որոշմամբ սահմանված մանկական սնունդի տրամադրումը.
  • փոխպատվաստման և փոխպատվաստված երեխաների շարունակական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ.
  • տուբերկուլոզով հիվանդների հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը
  • հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.
  • ինֆեկցիոն, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ.
  • հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի ծառայություններ.
  • hիվանդանոցային պայմաններում արտահիվանդանոցային անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ.
  • այրվածքաբանական ծառայություններ:
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 18 տարեկան ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ (բացառությամբ մինչև 1 տարեկան երեխաների) հանդիսացող երեխաներ:

Դիմելու կարգ

Պլանային դեպքերում պացիենտը բժշկական կազմակերպություն է դիմում ԱԱՊ բժշկի ուղեգրմամբ, իսկ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում պացիենտները հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն են ընդունվում շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով:  
Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ընդունվելու դեպքում` բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացության հիման վրա:

Անհրաժեշտ փաստաթղթեր
  • Անձը հաստատող փաստաթուղթ կամ ծննդյան վկայական,
  • ԱԱՊ բժշկի ուղեգիր, իսկ անհետաձգելի դեպքերում` շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիր կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացություն։
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1979-Ն որոշում

ՀՀ Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1974-Ն որոշում

ՀՀ առողջապահության նախարարի՝ 2022 թվականի հունիսի 2-ի N 34 Ն հրաման

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։
 

Տարածել