Ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայությունները ներառում են կացարանի տրամադրում ընդհանուր տիպի ժամանակավոր օթևանում, բնաիրային աջակցություն, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։
Ծառայությունները մատուցվում են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի միջոցով (Ք․ Երևան, Վարդաշեն 9-րդ փող., 70 շենք)։
Ծառայություններից կարող են օգտվել 18 տարին լրացած մշտական կամ փաստացի բնակության վայր չունեցող, հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներ չունեցող անօթևան անձինք։
Ծրագրից օգտվելու նպատակով՝ շահառուն պետք է դիմի տվյալ ծառայությունը մատուցող կազմակերպություն։
Ընդ որում՝ անօթևան անձի տեղավորւմը կացարանում իրականացվում է՝
1) անձի կամ նրա ներկայացուցչի (գրավոր լիազորագրի առկայությամբ՝ առանց նոտարական վավերացման), կամ դատարանի կողմից անգործունակ ճանաչված լինելու դեպքում՝նրա խնամակալի ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա.
2) ոստիկանության, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, խնամակալության ու հոգաբարձության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացրած տեղեկությունների, գրավոր ու բանավոր դիմումների, ահազանգերի, զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների և այլ աղբյուրների հիման վրա.
3) ծառայությունը մատուցող կազմակերպության նախաձեռնությամբ.
4) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի ուղղորդմամբ։
Փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114
Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]