Կառավարության որոշմամաբ երկարաձգվել է «Անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի աջակցություն» պետական ծրագրի ժամկետը։ Ծրագիրը կգործի մինչև 2024թ. դեկտեմբերի 30-ը։
Փոփոխությունների արդյունքում հաստատվել է նաև ծրագրին դիմելու ընթացակարգը։
Այժմ շհառուները մինչև 2024 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ (նախարարություն դիմումի մուտքագրման օրը) էլեկտրոնային կամ թղթային եղանակով դիմում են նախարարություն՝ ներկայացնելով՝ անհրաժեշտ փաստթաղթերը։
Շահառուն պարտավոր է ներդրումային ծրագրի իրականացումը (շահագործման համար պատրաստ) ավարտել 3 տարվա ընթացքում։
Ներդրումային ծրագրի իրականացման ավարտից հետո (շահագործման համար պատրաստ) շահառուն դիմում է նախարարություն՝ ներկայացնելով՝
- Ընկերության կողմից կատարված մոնիթորինգի և գնահատման եզրակացությունը, ըստ որի՝ շահառուն ծրագրի պահանջներին համապատասխան՝ բոլոր էական առումներով իրականացրել է ներդրումային ծրագիրը՝ սահմանված ժամկետներում ապահովելով ներդրումային ծրագրով նախատեսված հիմնական ցուցանիշները։ Եզրակացությունը պետք է պարտադիր ներառի՝
- Ծրագրի պահանջների, ներդրումային ծրագիրը բնութագրող ցուցանիշների (ֆիզիկական առկայությունը, նպատակային նշանակության համապատասխանությունը և փաստաթղթային հիմնավորումը (օրինակ՝ անասնաշենքի դեպքում՝ անշարժ գույքի վկայականի առկայությունը, նշանակությամբ անասնաշենք լինելը, գյուղատնտեսական տեխնիկայի կամ տեխնոլոգիական ապահովման սարքավորումների դեպքում՝ ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, գյուղատնտեսական կենդանիների դեպքում՝ անասնաշենքում կենդանիների ֆիզիկական առկայության քանակական համապատասխանությունը, ձեռքբերման (ներմուծման) հավաստումը, տոհմային կենդանիների դեպքում՝ նաև փաստաթղթային հիմնավորումը, նշված բոլոր դեպքերում՝ կազմակերպության հաշվապահական հաշվեկշռում դրանց ձևակերպումը և այլն),
- փոխկապակցված անձանց հետ կատարված գործարքների,
- կատարված ներդրումների, այդ թվում՝ կապիտալ ներդրումների ծավալների և ուղղությունների (կատարված ընդհանուր ծախսերը, այդ թվում՝ կապիտալ ծախսերը, որից առանձնացված՝ շենքեր - շինությունների կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման ծախսերը, մեկից ավելի ուղղությունների դեպքում՝ ծախսերը նաև առանձին ուղղությունների բացվածքով, փաստացի կատարված ներդրումների համապատասխանությունը ծրագրի 4-րդ կետով կապիտալ ծախսերի համար սահմանված պահանջներին, կատարված ծախսերի փաստաթղթային արժանահավատությունը և դրանց արտացոլումը հաշվապահական հաշվառման մեջ),
- ծրագրի շրջանակում ձեռք բերված, հիմնական միջոց հանդիսացող մեքենաների, սարքերի և սարքավորումների ցանկը՝ դրանց նույնականացման կոդերով և առկա անասնագլխաքանակի հաշվառման վերաբերյալ տեղեկատվությունը (խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում՝ նաև դրանց ցանկը՝ իրականացված համարակալման տվյալներով).
- Ներդրումային ծրագրի շրջանակում ձեռք բերված կամ կառուցված անշարժ գույքի վկայականի պատճենը.
- Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի (օտարման) սահմանափակման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը.
- Բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկանքը.
- Հայտարարություն՝ ներդրումային ծրագրի շրջանակում փոխկապակցված անձանցից և իրեն պատկանող կազմակերպությունից կատարված գնումները (ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ) ներդրումների կառուցվածքում չներառելու վերաբերյալ։
Ծրագրի այլ մանրամասների կարող եք ծանոթանալ աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Անասնաբուծության ճյուղում ներդրումային ծրագրերի աջակցություն» էջում։