ԼՂ-ից տեղահանվածների բնակապահովման ծրագրի դիմումների լրացման ուղեցույց
2024-06-26

News Photo

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում դիմումի լրացման քայլերի հաջորդականությունը․

 

ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝    https://housing.socservice.am/

ՔԱՅԼ 2․ Ընտրել «Բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերում» պատուհանը, ապա սեղմել «Դիմել» կոճակը։

ՔԱՅԼ 3. Առաջարկվող տարբերակներից անհրաժեշտ է ընտրել այն թիրախային խումբը, որին պատկանում է դիմողի ընտանիքը։ Այնուհետև ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգին և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալուց հետո պետք է նշել «Կարդացել եմ» կոճակը։

ՔԱՅԼ 4․ «Դիմումատուի տվյալներ» բաժնում անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը, ապա նշել անուն, ազգանուն և սեղմել «Նույնականանալ» կոճակը։

ՔԱՅԼ 3․ Նույնականացումից հետո համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի դիմումատուի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և հաշվառման հասցեն, որից հետո կպահանջվի լրացնել կոնտակտային տվյալներ՝ բջջային հեռախոսահամար և էլ․ փոստի հասցե։

ՔԱՅԼ 4․ Այնուհետև, անձի հաշվառման և փաստացի բնակության հասցեները համընկնելու դեպքում, դիմումատուն կարող է նշել «Այո» տարբերակը և անցնել հաջորդ դաշտերի լրացմանը։ Իսկ եթե հաշվառման հասցեն և փաստացի բնակության հասցեն չեն համընկնում, ապա ընտրելով «ոչ» տարբերակը՝ անձը կարող է լրացնել իր փաստացի բնակության հասցեն։

ՔԱՅԼ 5․ «Ավելացնել ընտանիքի անդամ» կոճակի վրա սեղմելիս դիմումատուն հնարավորություն ունի նշել իր ընտանիքի անդամներին` լրացնելով անձնական տվյալներ։ Ընտանիքի անդամին հաջողությամբ նույնականացնելուց հետո՝ համակարգն ինքնաշխատ եղանակով կլրացնի անձի հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները։ Այնուհետև համակարգը կպահանջի նշել ազգակցական կապը դիմողի հետ, ապա ընտրել փաստացի բնակության վայրի վերաբերյալ հարցի պատասխանը։

ՔԱՅԼ  6․ Բոլոր տվյալները լրացնելուց հետո անհրաժեշտ է համապատասխան դաշտում  կատարել նշում՝ հավաստելով, որ լրացված տվյալները ճշգրիտ են, և սեղմել «Հաստատել» կոճակը։

Շահառուն անմիջապես կստանա ծանուցում դիմումի հաջողությամբ մուտքագրվելու վերաբերյալ։ Եթե կան դաշտեր, որոնք թերի են լրացված, ապա «Հաստատել» կոճակը սեղմելուն պես՝ հարթակի համապատասխան դաշտերում կհայտնվեն նշումներ և դիմումատուն կկարողանա վերանայել իր մուտքագրած տվյալները։

Ուշադրություն

 *-ով նշված դաշտերում տվյալների մուտքագրումը պարտադիր է,

 նույնականացման տվյալներն անհրաժեշտ է լրացնել անձը հաստատող փաստաթղթի տվյալներին համապատասխան։

Ծրագրի պայմանների մասին մանրամասն տեղեկատվության կարող եք ծանոթանալ պետաջակցության ծրագրերի իրազեկման հաթակի «ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիր» էջում։

Տարածել