ՀՀ Կառավարության որոշման երկարաձգվել է բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի իրականացման ժամկետը։ Քաղաքացիները հնարավորություն կունենան աջակցության ծրագրից օգտվել մինչև 2025թ. հուլիսի 1-ը։
Աջակցության ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է վարկի գործողության ողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան 7 տարի: էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝
►բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
►բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը։
էներգաարդյունավետության չափանիշները սահմանվելու են ծրագրի իրականացման կարգով։ Վարկի սահմանաչափը կազմում է՝
►բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,
►անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը։
Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր» էջում։