Փոփոխություններ առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար դեղորայքի արժեքի փոխհատուցման ծրագրում
2023-09-13

News Photo

Այսուհետ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց համար հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը կլինեն անվճար։

ՀՀ կառավարության թիվ 642-Ն որոշմամբ սահմանվել է, որ հաշմանդամություն ունեցող անձին տրված տեղեկանքները (վարչական ակտերը) հիմք են սահմանված դեղերը ստանալու համար:

Տվյալ դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի որոշմամբ անձի «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակը հավասարեցվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի որոշմամբ սահմանված «ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» կարգավիճակին։

Այս քաղաքացիների համար անվճար դեղերը հասանելի կլինեն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների (ամբուլատորիա, պոլիկլինիկա) միջոցով:

Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:
 

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակի «Դեղորայքի արժեքի փոխհատուցման ծրագիր՝ առանձին սոցիալական կամ հատուկ խմբերի համար» էջում։

Տարածել