Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիր
մինչև 2025-07-01

Ծրագրի մասին

Բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ներգրավված վարկերի տոկոսադրույքը ծրագրի համաձայն սուբսիդավորվում է վարկի գործողության ողջ ընթացքում, բայց ոչ ավելի, քան 7 տարի: էներգաարդյունավետ է համարվում այն վերանորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների, օգտագործվող էներգաարդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների և պատուհանների ձեռքբերմանը, տեղադրմանը կամ փոխարինմանը, իսկ անհատական բնակելի տան դեպքում՝ նաև արտաքին պատող և պարփակող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանն է ուղղվում՝

  • բնակարանների համար՝ առնվազն 20%-ը,
  • բնակելի տների համար՝ առնվազն 30%-ը։

էներգաարդյունավետության չափանիշները սահմանվելու են ծրագրի իրականացման կարգով։ Վարկի սահմանաչափը կազմում է՝

  • բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում՝ ոչ ավելի, քան 7.0 մլն դրամը,
  • անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10.0 մլն դրամը։
Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ ՀՀ-ում սեփականության կամ ընդհանուր սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) ունեցող ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ծրագրի իրականացման կարգն ուժի մեջ մտնելուց հետո իրենց բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ֆինանսական կառույցներից ներգրավել են վարկային միջոցներ:

Դիմելու կարգ

Վարկառուն վարկ ստանալու նպատակով դիմում է ֆինանսական կառույց՝ ներկայացնելով ներքին ընթացակարգերով պահանջվող փաստաթղթերը։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ստանալ ֆինանսական կառույցից։

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ Կառավարության 2022 թվականի 15 ապրիլի N 520-Լ որոշում

ՀՀ ՏԿԵՆ թեժ գիծ՝ (010)51-13-79 

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ՏԿԵՆ

Տարածել
Տեսանյութ