Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում

Ծրագրի մասին

Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ: Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։

Ովքե՞ր կարող են դիմել

Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող աշխատաշուկայում անմրցունակ անձինք։ Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։

Դիմելու կարգ

Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառված լինել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում։

Անհրաժեշտ փաստաթղթեր

Ծրագրում ընդգրկվելու համար քաղաքացին պետք է լինի՝

  • աշխատաշուկայում անմրցունակ,
  • գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող,
  • ինքն ու իր ընտանիքի անդամներն ընդգրկված չլինեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում։
  • Ծրագրում ընդգրկվելու համար պետք է ներկայացնի հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող փաստաթղթեր:
Խորհրդատվություն, օգտակար հղումներ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

«Հայաստանյան աշխատաշուկան մեկ վայրում» հարթակ՝ Ework.am,

ՀՀ ԱԲՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱԲՆ

 

Տարածել